Մի հեռուստահարցազրույցի մեջ արդեն ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը ասաց <<Ժիրայր Սեֆիլյանը ժամանակին Դաշնակցության որոշումով է նշանակվել գումարտակի հրամանատար Պետոյի զոհվելուց հետո>>:
Ով ով, բայց գոնե Բյուրոյի անդամը պետք է իմանար սեփական կուսակցության ոչ վաղ անցյալի պատմությունը և նման անհեթեթ բաներ չասեր:
էս վերջերս որոշ մարդիկ Դաշնակցությունից շատ են սիրում մի տեսակ Ժիրոյի մասին ասել թե <<Նա Դաշնակցության որոշումով է նշանակվել հրամանատար>>. կարծես թե դա նախարարի պաշտոն էր և ինքը դրա արդյունքում միլիոններ է աշխատել և նշանակողների հետ ապերախտաբար չի կիսվել:
Երևի էդպես ասողները չեն պատկերացնում թե ինչ էր այդ ժամանակ նշանակում մարտական ջոկատի այնուհետև գումարտակի հրամանատար լինելը:Դա շատ ծանր և վտանգավոր պատասխանատվություն էր, որը իրենց վրա կարող էին վերցնել քչերը և ի վերջո ժամանակին նման որոշում կայացնողները ինչ ինչ օբյեկտիվ հանգամանքներ հաշվի առնելով են նման որոշում կայացրել, այլ ոչ թե բախտ նայողի մոտ գնալով:Հիմա մի երկու խոսք Դաշնակցության կամ ավելի ճիշտ Շուշվա առանձնակի գումարտակի մասին:
Ժամանակին, երբ արդեն ստեղծվեց ՀՀ և հատկապես ԼՂՀ Պաշտպանական բանակը Դաշնակցության մեջ տեսակետ կար, որ <<մենք մեր առաքելությունը ավարտեցինք արդեն կա բանակ և Դաշնակցությունը չի կարող այլևս որպես կուսակցություն ջոկատ ունենալ>> մյուս տեսակետն էլ այն էր, որ <<այո արդեն մենք ունենք ընդհանուր հրամանատարությամբ բանակ,բայց որում կարող է իր ուրույն և արժեքավոր տեղը ունենալ գաղափարական և մարտական որոշակի հասունությամբ և փորձառությամբ կամավորներից բաղկացած ռազմական միավորը>>:Ժիրոն էս տեսակետի կրողն էր և եթե չլիներ իր համառությունը, ապա Շուշվա առանձնակի գումարտակ, որը նաև հայտնի էր որպես Դաշնակցության բատալիոն կկազմալուծվեր:Ի դեպ, թեև այդ գումարտակի անցած մարտական ուղու արդյունքում որոշակի քաղաքական դիվիդենտներ շահել է նաև Դաշնակցությունը հետագա քաղաքական պայքարներում և պառլամենտական ընտրություններում, բայց այն համալրվում էր նաև ոչ դաշնակցականներով :
Ես կողմնակից եմ, որ հանրային- քաղաքական դաշտում քննադատվեն բոլորը, այդ թվում նաև Ժիրայրը, բայց ոչ պատմության և փաստերի անմակարդակ խեղաթյուրումների գնով: