Armlur.am-ը գրում է.
Անչափահաս աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով 16 տարին լրացած անձ, նախազգուշացված լինելով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով սահմանված սուտ մատնություն կատարելու համար, ոստիկանությունում կեղծ հաղորդում է տվել իրեն բռնաբարելու համար:
Ամբաստանյալը դատարանում հայտնել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում, 2015 թվականի ամռանն աշխատել է մանկական սրճարանում, որտեղ ծանոթացել է մի աղջկա հետ: Օգոստոս ամսին ինքն ու այդ աղջիկը Կապան քաղաքից որոշել են գնալ Երևան քաղաք՝ զբոսնելու: Գալով Երևան, ընկերուհին զանգահարել է իր ծանոթ Գ-ին և խնդրել է իրենց գիշերելու համար ինչ-որ վայր գտնել: Այնուհետև Գ-ն զանգահարել է իր մորաքրոջ որդուն՝ Կ-ին, ով ավտոմեքենայով եկել է և իրենք գնացել են հյուրանոց, որտեղ հաց են կերել գարեջուր են խմել, որից հետո ինքն ու Կ-ն առանձնացել են մի սենյակում և սեռական հարաբերություն են ունեցել: Կ-ն իր նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել կամ սպառնալիք չի տվել և ինքը նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել իր կամքով: Առավոտյան Կ-ն գնացել է, իսկ ինքը, ընկերուհին և Գ-ն մինչ ժամը 16-ը մնացել են հյուրանոցում, որից հետ իրենք գնացել են Կապան:
Ամիսների ընթացքում զգացել է, որ իր հետ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում և ինքը մորը հայտնել է, որ հղիություն ունի և որպեսզի արդարացնի իր քայլը մորը հայտնել է, որ իրեն 2015 թվականին բռնաբարել են:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում