▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ` հիվանդին բուժում եք, կամ` պոլիկլինիկայի բժիշկներին դարձնում եք գրող

Լեռ Կամսարը մի հետաքրքիր գործ ունի, որ կոչվում է` «Դեպի պրոլետգրականության հեգեմոնիան »: 
Այս գործում Կամսարը փայլուն կերպով նկարագրում է գրողների միության անելիքը. ամեն անգամ ներս է մտնում ու տեսնում է, որ բոլոր գրողները ներշնչված, մոլեգնած, տարերքին տրված գրում ու գրում են: Իսկ վերջում գցում են գրասեղանի կողքին դրված զամբյուղի մեջ ու էլի շարունակում են տենդորեն գրել, գրել, գրել...

Նույն զգացողությունն եմ ունենում, երբ ամեն անգամ մտնում եմ պոլիկլինիկա...
Խեղճ բժիշկները /թերապեւտները/ գրում են ու գրում:
Հարցնում եմ` բա երբ եք ինձ բուժելու...
Մասնագետ բժիկները շարունակ գրում են ու պատասխանում` մենք ինչ անենք` կարգն է այսպիսին...
Նրանք ոչինչ պատասխանել չեն կարող:

Զգում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պոլիկլինիկական բուժումը շփոթել է գրողի աշխատանքի հետ:

Հարգելի ՀՀ առողջապահության նախարարություն, որոշե'ք, կամ` հիվանդին բուժում եք, կամ` պոլիկլինիկայի բժիշկներին դարձնում եք գրող...Այն էլ` դասական...

Կիմա Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more