▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդ, դիրքերից նկարներ ու վիդիոներ մի հրապարակեք

Շատ լավ բան է, որ դիրքեր եք գնում տղերքին տեսության եք գնում, բայց մի խնդրանք ունեմ, դիրքերից նկարներ ու վիդիոներ մի հրապարակեք : Շատ հնարավոր է, որ դուք ակամայից հրապարակեք այնպիսի դետալներ, որոնք հետագայում կյանքեր կարժենան : Շատ եմ խոսել, պայքարել , որ դիրքերից նկարներ չդնեն համացանցում, առավել ևս հասանելի բոլորի համար : Հիմա էլ նոր բան եմ նկատում, նաև դիրքի համարն են գրում, կամ տեղակայման ուղղությունն են նշում : Ժողովուրդ, հո դուք փորձանք չե՞ք, էս ի՞նչ եք անում, ու՞մն եք ինչ ապացուցում: Ես բազմաթիվ դիրքեր ու զորամասեր եմ եղել, բայց երբեք չեմ հրապարակել նկար, որը արված է դրսում : Եթե շենքային պայմաններում է եղել նկարը, ապա հրապարակել եմ... Մի քիչ ուշադիր եղեք, բաներ կան , որ կարող է ձեր աչքը չտեսնի, իսկ զինվորականի , հատկապես թշնամու զննող աչքը կարող է տեսնի...

Կարեն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more