▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ-ը `արտերկրում գտնվող մեքենաների սեփականատերերին ԱՊՊԱ պայմանագրերի տուգանքներ ուղարկելու մասին

 

Նոյեմբերի 5-ին asekose.am կայքում զետեղված «ԱՊՊԱ պայմանագրերի տուգանքներ՝ արտերկրում գտնվող մեքենաների սեփականատերերին» վերնագրով հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի՝ յուրաքանչյուր անձ պետք է մշտապես ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) և Հայաստանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագիր:

Օրենքի վերը նշված պահանջը խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում, հետևաբար Ճանապարհային ոստիկանությունում իրականացված վարչարարությունը իրավաչափ է և բխում է վերը նշված օրենքների պահանջներից: 

Բոլոր դիմումները, այդ թվում նաև  Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային փոստով ստացվածները, բազմակողմանի ուսումնասիրվում են, և ցանկացած հիմնավոր, չփարատված կասկած մեկնաբանվում է հօգուտ վարչական ակտի հասցեատերերի, ինչի մասին վերջիններս տեղեկացվում են:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more