▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանին նոր մեղադրանք է առաջադրվել

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է եւս մեկը՝  շենքեր շինություններ գրավելու նախապատրաստում  հոդվածը, որը նախատեսում է պատժաչափ՝ 5-ից 8 տարի:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը: 

Հիշեցնենք, որ  հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել   մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու,ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more