Shamshyan.com-ը գրում է.Կայքի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմինե Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի 18 շենքի 20 բնակարանի բնակիչ, 65-ամյա Գրիգոր Գրիգորյանի մահվան փաստով։ Նոյեմբերի 3-ին «Ջերմուկ» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է շտապօգնության բժիշկների օգնությունը։ Նշված հասցե են ժամանում շտապօգնության բժիշկներ Արտակ Գևորգյանն ու Նվարդ Հակոբյանը, ովքեր օգնություն են ցուցաբերել Գ. Գրիգորյանին և, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են անփույթ և անբարեխիղճ. հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ Գ. Գրիգորյանը նրանց հայտնել է, որ ինքը ալերգիկ է և խնդրել է, որպեսզի իրենց չներարկեն։ Սակայն բժիկները հաշվի չեն առել այդ հանգամանքը և կատարել են մի շարք ներարկումներ, ինչի արդյունքում էլ Գ. Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում