▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքում գնացքներ են միմյանց բախվել

Երեկ երեկոյան, մոտավորապես 18:30-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ջավախքյան հատվածում վթար է տեղի ունեցել: Մեծ Արագյալ գյուղի մոտ գնացքը բախվել է վերանորոգում իրականացնող շարժակազմին, որը մոնտաժային աշխատանքներ էր կատարում երկաթուղու էլեկտրահաղորդման գծերի վրա:

Հարվածի պատճառով մեծ բարձրությունից վայր է ընկել մոնտաժ իրականացնող մասնագետը, որը կոտրել է իր երկու ոտքերը: Վնասվածքներ կան երկու գնացքներում էլ:

Ինչպես պարզվել է, վթարի պատճառը գնացքի մեքենավարի ոչ սթափ վիճակն է եղել:

Աղբյուրը՝  javakhkmedia.com՝ ըստ Ջավախքի Nor.ge ռադիոկայանի նյութերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more