▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում». Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը պատասխանելով ռուսաստանյան Russia Today հեռուստաընկերության հարցերին անդրադարձել է նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին..."Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունը այդ տարածաշրջանում և դա օգուտ չի տա Ադրբեջանին",-հայտարարել է Հոսեյն Դեհքանը...Միևնույն ժամանակ Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է,որ Թեհրանը չի կարող առարկել և դա Ադրբեջանի որոշումն է...Սակայն Իրանի ՊՆ ղեկավարը գտնում է,որ ինչ-որ ուժեր չեն ցանկանում Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների զարգացմանը...Հետաքրքիր է,թե ո՞ւմ ի նկատի ունի Դեհքանը,երբ նույն Բաքուն Իսրայելից վերջին տարիներին գնել է 5 միլիարդ դոլլարի զենք,հենց նույն Ադրբեջանն է ապահովում Իսրայելի նավթի պահանջարկի 30%-ը,հենց Իլհամ Ալիևի հրավերով է Ադրբեջան այցելում Իսրայելի վարչապետը և այլն...Կան նաև տեղեկություններ,որ Ադրբեջանի տարածքում գտնվող մի քանի ռազմական օդանավակայաններ Բաքվի կողմից տրամադրվել են Իսրայելին,և նույն Ադրբեջանի տարածքը հրեական պետության համապատասխան ծառայություններն օգտագործում են Իրանում բազմաթիվ հատուկ օպերացիաներ կազմակերպելու համար...Այսինքն,Ադրբեջանը դարձել է Իսրայելի կողմից ղեկավարվող հակաիրանական ուժերի պլացդարմ,որի գործունեությունը ուղղված է ոչ միայն Թեհրանի,այլև ՀՀ-ի դեմ...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more