▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ն ցանկանում է հարձակումներ սկսել Թուրքիայի դեմ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իսլամական պետության լրատվամիջոցները տարածում են կառույցի նոր խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մոտ 24 րոպե տևողությամբ ուղերձը, որտեղ կարելի է առանձնացնել հետևյալ շեշտադրումները՝

1. ԻՊ-ն այս պահին ընթացող ռազմական գործողություններում առաջնահերթություն է տալիս Սիրիայի և Իրաքի այնպիսի բնակավայրերի համար պայքարին, ինչպիսիք են համապատասխանաբար՝ ալ-Բաբն ու Թալաֆարը: Վերջիններս դեռևս գտնվում են ԻՊ-ի վերահսկողության տակ, և դրանց անկումը ճանապարհ է բացելու դեպի իսլամականների կարևորագույն կենտրոններ համարվող ալ-Ռակկա և Մոսուլ:

2.Հարձակումներ սկսել Թուրքիայի դեմ: Ուղերձում շեշտվում են թուրքական թիրախները՝ դեսպանատները, աջակիցները, հոգևորականները, նույնիսկ Թուրքիայի շահերը սպասարկող համացանցային օգտատերերը:

Սարգիս Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more