Armlur.am-ը գրում է. Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրավունք ունի 18:00-ից հետո այլ աշխատանք կատարել: Ինչպես հայտնի է` նախարարն ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների ՀՀԿ-ի շտաբում: Նա սուտ համարեց այն որակումները, որ վարչական ռեսուրսներ են օգտագործվելու քարոզարշավի ընթացքում: Երիցյանն ըդգծեց, որ ինքը սահմանադրական իրավունքի մասնագետ է և կարող է բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչու պետք է «այո» ասել այս Սահմանադրությանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում