▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թվում էր թեյ էինք խմելու...Վարչապետը երկուշաբթի կրկին ասուլիս է տալու

ՀԲԸՄ-ն իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպել էր քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։

Հանդիպման վերջում Կարեն Կարապետյանը նշեց, որ երկուշաբթի ասուլիս է հրավիրելու լրագրողների համար՝ մասնավորապես ասելով. 

«Շնորհակալ են հրավերքի ու այս շփման համար, մենք, ճիշտն ասած, հայտարարել էինք, որ հետադարձ կապը հասարակության հետ  մեզ համար չափազանց կարևոր է,  և ես խնդրել եմ իմ գործընկերներին երկուշաբթի նորից կազմակերպել ասուլիս, որովհետև լրագրողները ներկայացնում են նման պահանջ, որ դուք շատ փակ շփում ունեք, դուք ընտրում եք՝ ում հետ շփվել և այլն... Իսկ այսօրվա հանդիպման համար՝ կրկին շնորհակալ եմ, բայց ֆիքսեմ՝ ես նման ձևով չէի պատկերացնում... ինձ թվոմ էր թեյ էր լինելու, մենք լավ միջավայրում թեյ էինք խմելու»:

Ի դեպ, ֆեյսբուքյան օգտատերերից շատերին վարչապետի «ֆեյսբուքյան ասուլիսը» չի գոհացրել. 

««Ես ձեր հարցը, ճիշտն ասած, չհասկացա, բայց փորձեմ պատասխանել»:

Ահա այն ամենը, ինչ կարելի է ասել վարչապետի ֆեյսբուքյան ասուլիսի մասին»,-մասնավորապես գրել է լրագրող Արտակ Եղիազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more