Ի՞նչ կտա մեզ Թուրքիայի տրոհումը ,որը գնալով ավելի իրատեսական է դառնում: Իհարկե ոչինչ չի կարող տալ, եթե մենք մեր տան դռները պինդ փակենք ու նստենք՝ լսելով միայն դրսում որոտացող պայթյունների ձայները: Եթե քրդերը արյուն թափեն և մեր հողերի վրա ձեռք բերեն ինքնավարություն, ապա պետք է հավերժ մոռանանք, որ երբևէ մենք տերը կլինենք մեր կորցրածի, քանի որ արյուն թափած հողը երբեք հեշտ չեն զիջի:
Ես կողմ չեմ Հայաստանի ակտիվ ռազմական գործողություններին , բայց դեմ եմ դիտորդի կարգավիճակին: Կարել է քրդերի հետ դուրս գալ երկոխսության, և հարմար պահին թուրքերի դեմ բացել երրոր կամ մի գուցե հինգերորդ (Սիրիրական, Իրաքյան, Իրանյան , քրդական ճակատներից հետո ) ճակատ: Եթե մենք մեր մասնակցությունը չունենանք թուրքիայի տրոհման հարցում, ապա միանշանակ մենք կմնանաք դատարկաձեռն:
Իսկ ի՞նչ կլինի եթե մեր և ադրբեջանական սահմանին. ոչինչ, քանի որ ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ թուլացած ,մասնատված ավագ եղբայրը այլևս չի կարող վճռական պահին ձեռք մեկնել և օգնել, ավելին ՝ հնարավոր է , որ մոտ օրերին ադրբեջան գոծուղված թուրքական զինուժը վերադառնա Թուրքիա...Սպասենք դեպքերի զարգացմանը, բայց չուշանանք ՝ այն մեր ուզած սցենարով զարգացնելու համար...