▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կտա հին կառույցի ռեստավրացիան

Երեկ և այսօր ակտիվ շրջանառվում է Մարզահամերգային համալիրի վաճառքի թեման: Կառավարությունը որոշում էր կայացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Տրամաբանական էր, որ այս փաստը դուր չի գա հասարակության որոշակի շերտերին: Այնուամենայնիվ առանձահատուկ ուշադրության էր արժանի համալիրի` պետական կամ մասնավոր լինելու թեմայի շուրջ ծավալված քննարկումները:

Համալիրը կարելի է ասել վաղուց մասնավորեցված կառույց է: Դեռ 10 տարի առաջ այն վաճառվել էր ԲԱՄՕ ընկերությանը: Այն ժամանակ, այդ մասով գրեթե չկային դժգոհություններ: Ընդհակառակը, երբ պետությունը պարտքի դիմաց վերցրել էր տվյալ կազմակերպությունից շենքն ու հանձնել ՊՆ նախարարությանը, կար դժգոհություն առ այն, թե ինչու է պետությունը խլել մասնավոր կազմակերպության սեփականությունը:
Կարծում եմ տարբերություն չպետք է լինի, թե ով է և որ կազմակերպությունն է հանդիսանում մարզահամերգային համալիրի գնորդ:

Առավել ևս, որ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ»-ը նախատեսում է բավականաչափ ներդրումներ իրականացնել շենքի վերանորոգման և բարեկարգաման համար:

Մասնավորապես, ծրագրով նախատեվում է կատարել 100 մլն ԱՄՆ դոլարից ավել ներդրում: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն առնվազն 250 նոր աշխատատեղեր:

Նախատեվում է կապ հաստատել նաև միջազգային երաժշտական (համերգներ կազմակերպող) ընկերությունների հետ, ինչպիսիք են Virgin records, Sony records, EMI, դրա հետ միաժամանակ, համերգային կենտրոնները պետք է ամրագրվեն միջազգային գերաստղերի հետ:

Կարծում եմ ներդրումային այս ոչ այնքան փոքր ծրագիրը կփոխի մարզահամերգային համիլիրի «պասիվ» կարգավիճակը: Ուրախալի է, որ ծրագրի բարեհաջող ավարտի դեպքում, Երևանում կգործի տարածաշրջանի մասշտաբով մրցունակ ժամանցի կենտրոն: Ի վերջո կաշխուժանա այս տարածքը:
Այսօր համալիրն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի էր լուժել երկու ճանապարհով.
1. Մնար, որպես պետական կառույց և բոլոր ծախսերը դուրս գրվեին ՀՀ պետական բյուջեից
2. Վաճառել մասնավոր ընկերությանը

Պարզից էլ պարզ է, որ առաջին տարբերակն իր հետ բերելու է մի քանի հարցեր: Օրինակ շինությունն ունի ներքին և արտաքին վերանոոգման խնդիր: Արդյո՞ք հնարավոր էր բյուջեի հաշվին վերակենդանացնել կառույցը: Անկասկած կսկսվեին քննարկումներն այն հարցի շուրջ, որ համալիրում վերակառուցման ծրագրեր իրականացնելու փոխարեն պետք է լուծել դեռ չլուծված սոցիալական խնդիրները:

Երկրորդ տարբերակը թերևս ավելի իրատեսական է: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ չնայած մեծ փոփոխություններին, ընկերությունը պարտավորվում է չփոխել մարզահամերգային համալիրի արտաքին տեսքը:
Կարծում եմ ծրագիրն ինքնին խոսուն է, նամանավանդ որ կբացվեն մեծ թվով աշխատատեղեր:

Արման Ղարիբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more