Մարզաամերգային համալիրի վաճառքի թեման տարատեսակ քննարկումների առիթ է դարձել: Մի քանի օր այս հարցը մնում է հանրության ուշադրության կենտրոնում:
Այսօր թեմայի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասել է.
«Կառավարության ներկայացրած նախագիծն ընթերցելիս ամեն դեպքում ակնհայտ չի դառնում, թե պետությունն ինչ է ստանում այս օտարումից, և որ ամենակարեւորն է, թե ավարտական տեսքից հետո հասարակությունն ի՞նչ է ունենալու»: Ապա հավելել է, որ կամ կառավարությանն են խաբում, կամ կառավարությունն է խաբում ժողովրդին:
Կցանկանայի անդրադառնալ Բաղդասարյանի կողմից բարձրացրած հարցերին:
Բնականաբար ցանկացած գործարք իրենից ենթադրում է որոշակի նպատակ: Եթե x կազմակերպությունը (կարելի է դիտարկել նաև պետություն) գործարքի մեջ է մտնում y ընկերության հետ, ապա դա արդեն իրենից ենթադրում է փոխշահավետ պայմանավորվածություն:
Այս պարագայում, որպես նպատակ կարելի է դիտարկել մարզահամերգային համալիրի օրեցօր քանդվող շինության վերակառուցումն ու պահպանումը:
Ավելի մանարամասն: Ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակը և պետության ունեցած ներկայիս միջոցները թույլ չեն տալիս մարզահամերգային համալիրը հիմնովի վերակառուցել կամ վերանորոգել : Մյուս կողմից, ոչ ոք չի ցանկանում, որպեսզի իր վճարած հարկերից ձևավորված բյուջեից գումար դուրս գրեն վերանորոգելու համար մի կառույց, որտեղ տարին մեկ կամ երկու անգամ համերգային նախագծով հանդես կգա այս կամ այն երգիչը:
Ակնհայտ է, որ այդ գումարները կարելի է ուղղել մեկ այլ սոցիալական խնդրի կարգավորմանը:
Բայց և այնպես, չենք կարող թողնել որպեսզի հսկայական կառույցը վերածվի հասարակական զուգարանի: Համալիրը մեր երկրի զարդերից է, ուրեմն ինպե՞ս կարող ենք թողնել քայքայվի պատմամշակութային շինությունը:
Ահա այս հարցերը, որոնց շուրջ կարելի է ձևավորել հիմնական միտքը:
Շինությունը չկորցնելու համար պետությունը պետք է գտնի ալտերնատիվ մեթոդներ, այսնիքն որոշակի ներդրող կազմակերպություններ, որոնց համար հետաքրքրոթույուն կարող է առաջացնել համալիրի վերակառուցումը:
Գնորդ կազմակերպությունն արդեն ներկայացրել է ծրագիր, որը պարտավոր է իրագործել 4 տարվա ընթացքում:
Բացի ռեստորաններից և հյուրանոցներից նախատեսվում է կապ հաստատել նաև միջազգային երաժշտական (համերգներ կազմակերպող) ընկերությունների հետ, ինչպիսիք են Virgin records, Sony records, EMI, դրա հետ միաժամանակ, համերգային կենտրոնները պետք է ամրագրվեն միջազգային գերաստղերի հետ:
Այս տեսանկյունից տրամաբանական չէ այն հարցը, թե համալիրի օտարումն ինչ կտա պետությանն ու հասարակությանը, քանզի ավելի ցավալի է պատկերացնել թե ինչ կլինի, եթե մարզահմերգային համալիրը շարունակի մնալ անմխիթար վիճակում:
Կարծում եմ կարողացա հիմնավորել միտքս և պարոն Բաղդասարյանի համար ավելի հասկանալի կլինի, թե այս գործարքն ինչ հեռանկար կարող է ունենալ: