Տարին ամփոփեցին նաև ՀՀ Առողջապահության նախարարությունում:
ՀՀ Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախարարության ֆինանսական բյուջեն կազմել է 89 միլիարդ դրամ և բացատրեց, թե ինչ էր թաքնված այդ թվերի հետևում:
«Դա ամբողջ ամբուլատոր ցանցի և քաղաքացիների հիվանդանոցային ծառայությունների ֆինանսավորումն է»,-նշեց նա:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ լինելու են կառուցվածքային փոփոխություններ, աշխատողների մոտ 25 տոկոսին կկրճատեն: Բացատրությունն էլ այն է, որ սահմանափակ միջոցներով առավելագույն արդյունք են փորձելու գրանցել:
Սամվել Մարգարյանը հաղորդեց նաև, որ հասցրել են 2 միլիարդ 700 միլիոն դրամի չափով գումար տնտեսել: Այն կուղղվի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների ամբուլատոր և ստացիոնար բժշկական ծառայությունների փոխհատուցմանը:
Անի Կարապետյան