▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են քննարկել Արամ Ա-ն և Բաշար ալ-Ասադը

Հունվարի 4-ի առավոտյան Դամասկոսի նախագահական պալատում կայացել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի եւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հանդիպումը:

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Արամ Ա-ն երկրի ներքին քաղաքական, անվտանգության իրավիճակի, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Այս առիթով վեհափառ հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը եւ մաղթել, որ ամենամոտ ապագայում խաղաղություն եւ համերաշխություն հաստատվի ողջ Սիրիայի տարածքում:

Ապա Նորին Սրբությունն անդրադարձել է ընդհանրապես տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայի տարածքում, Թուրքիայի ժխտողական եւ քայքայիչ դերակատարմանը:

Արամ Ա-ն նաեւ շեշտել եւ հույս է հայտնել որ երկրի ներսում շուտով վերկանգնման գործընթաց կսկսվի բոլոր համայնքների, այդ թվում քրիստոնյա համայնքի եւ մասնավորապես` հայերի մասնակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more