▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուրընկալվել է Գեղամի տանն ու ննջասենյակից գողություն կատարել

Հուլիսի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1961 թ. ծնված  Գեղամ Մ.-ն հաղորդում է տվել, որ իր ծանոթ Սվետլաննան հունիսի 25-ից մինչև հուլիսի 22-ը հյուրընկալվելով իր տանը` ննջարանում դրված հագուստների ճամպրուկից գողացել է 320  դոլար, 10.000 դրամ և ոսկյա կախազարդ:

 Հուլիսի 26-ին, ժամը 03.25-ին, ոստիկանություն է զանգահարել Գեղամ Մ.-ն և հայտնել, որ իր տնից գողություն կատարած Սվետլաննան գտնվում է Սարյանի արձանի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, ժամը 04.00-ին, բաժին է ներկայացրել 1970 թ. ծնված Սվետլաննա Կ.-ին: Քննությունը շարունակվում է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more