Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում հայտնաբերվել է 24-ամյա երիտասարդի դի։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 7-ին, ժամը 2։30-ին Հրազդան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992 թվականին ծնված Ն.Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ըստ նախնական տեղեկությունների, ժամը 2։10-ի սահմաններում հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։