Շիրազի տուն թանգարանի գրքացանկը համալրվեց ևս մեկ գրքով` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Խոհեր, բանաստեղծություններ և պատմություններ: Շիրազի տուն թանգարանում կայացել է անվանի բանաստեղծին նվիրված երկհատոր «Հովհաննես Շիրազ» մենագրություն Բ գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ պրոֆեսոր Սամվել Մուրադյանն է: Նա Շիրազի մտերիմ ընկերն է եղել: Գրքում տեղ են գտել գրականագետի կյանքի վերջին տարում արված ուսումնասիրություններն ու «Թոնդրակեցիները» պոեմը: Գրքի շնորհանդեսին բացի գրականագետներից, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներից ներկա է եղել նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
ՑԱՅԳ-ի տեսանյութը