▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Հարությունյանի ոտքը ոչ միայն ենթակա չէ անդամահատման, այլև ենթակա է 100% վերականգնման

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօր մանրամասն զրույց ունեցա «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հետ:

Պարոն Մանուկյանը ամենայն պատասխանատվությամբ ինձ հավաստիացրեց հետևյալը.

1. Հովհաննես Հարությունյանի ոտքը ոչ միայն ենթակա չէ անդամահատման, այլև ենթակա է 100 տոկոսով վերականգնման:

2. Այս փուլում Հովհաննես Հարությունյանի բուժման ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, և նրան ցուցված են իրականացնել վերականգնողական վարժություններ:

3. «Սասնա ծռեր» խմբի այլ անդամների նմանատիպ վնասվածքները բնույթով շատ ավելի ծանր են եղել, եղել են կյանքի համար շատ վտանգավոր վնասվածքներ, սակայն իրենք խմբի բոլոր անդամների բուժումն իրականացնում են բարեհաջող և համոզված են խմբի բոլոր անդամների (այդ թվում՝ Հովհաննես Հարությունյանի) բուժման բարեհաջող ելքի վրա:

4. Հովհաննես Հարությունյանը այս պահին վիրահատության կարիք չունի:

Հ.Գ. Առաջիկայում կխոսեմ նաև Հովհաննես Հարությունյանի փաստաբանի և հարազատների հետ, և նրան այցելելու ևս մեկ փորձ կանեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more