▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմնադրամը տնօրինողները պետք է լինեն հանրային վստահություն ներշնչող մարդիկ

1000 դրամի վերաբերյալ իմ կարծիքը գրեմ.
Նման բան ճիշտ է անել, քանի որ ես ինքս համարում եմ, որ պարտավոր եմ մեր զինվորներին եւ կուզենամ գոնե դրամով օգնել իրենց ընտանիքներին։ Բայց կան մի շարք մեծ բայցեր, որոնք, կարծում եմ, շատ պարզ են.

ա. Պետք ա թարգել մարդկանց վզին փաթաթել առանց նորմալ հանրային քննարկումների որոշումները։ Ուզբեկիստան չենք։

բ. Պետք է սկզբից վստահություն ձեռք բերել. հանրային դատել կոռումպացված գեներալներին, որոնց օարզապես գործից հանեցին ապրիլից հետո։ Բացահայտել, թե ուր են, օրինակ, Մարտիկ հիմնադրամի փողերը։ Ստեղծել բանակային ժախսերի, որքան դա հնարավոր է, ողջամիտ հանրային վերահսկողության մեխանիզմներ

գ. Գումարը կամ պետք է լինի պատերազմի հարկի պես։ Որը նորմալ է։ Բայց պետք է լինի տոկոսի պես, եւ պետք է լինի պրոգրեսիվ հարկ։ Հարուստները, որոնք գոլդ համարի մեռած են, պետք է անհամեմատ մեծ տոկոս մուծեն։ Կամ պետք է լինի կամավոր։ Էդ դեպքում էլ, համոզված եմ, մեծ գումարներ կհավաքվեն՝ եթե նորմալ աշխատվի։ Բայց 70 հազար դրամ ստացողից 1000 դրամ վերցնելը լավ բան չէ՝ դա կոնկրետ մարդու օրվա հացի փողն է։ Մինիմալ աշլատավարձով սահմանափակումը սխալ է։ Կան կոնկրետ աղքատության չափանիշներ՝մեկ շնչին ընկնող գումարի ամսեկան հաշվարկով։

դ. Հիմնադրամը ոչ մի դեպքում չպետք է լինի զինվորականների ձեռքում։ Ավելին՝ պետական կառավարման տակ էլ չպետք է լինի։ Տնօրինողները պետք է լինեն հանրային վստահություն ներշնչող մարդիկ։ Լավ կլինի, որ կանայք կեսից շատը լինե հոգաբարձուների մեջ։

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more