Համացանցում շարունակում են ակտիվորեն քննարկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պատասխանները, որոնց նա հնչեցրել է Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմա ընթացքում:
Ներկայացնում ենք ևս երկու հարց ու պատասխան.
Հարց – Պարոն վարչապետ, Հանրապետական կուսակցությանը անդամակցության հայտ ներկայացնելով՝ Դուք պլանավորում եք ընտրել այդ կուսակցությանը որպես Ձեր քաղաքական և վարչական հիմք առաջիկա ընտրություններում և գործունեության մեջ: Հաշվի առնելով կուսակցության օբյետիվորեն բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմներ եք պլանավորում կիրառել այն արմատական փոխելու համար: Օրինակ, քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանավորների դեմ…
Կարեն Կարապետյան – Ես բացատրել եմ իմ դրդապատճառները և մոտիվացիան՝ ինչու եմ Հանրապետական կուսակցություն ընդունվել: Այնտեղ 7 կետ է նշված… Ինչպե՞ս եմ աշխատելու և ի՞նչ եմ անելու, որ, ոնց եք ասում՝ քրեական գործե՞ր… Քրեական գործեր, ապօրինի հարստացում և այլն, դա մի գործընթաց է, որ դա ես անելու էի, անկախ նրանից, Հանրապետական մտնելու եմ, թե՝ ոչ: Որովհետև դրա անհրաժեշտությունը այսօր հասարակության մեջ կա: Իսկ մենք ի՞նչ ենք անելու, որ Հանրապետական հաղթի: Դա էլ եմ հայտարարել 7 կետի մեջ: Պատճառներից մեկը. ես Հանրապետականի հետ շփվելիս նկատել եմ իրենց մեջ, կուսակցության մեջ, առաջին հերթին փոխելու և փոխվելու ցանկություն: Կստացվի՞ դա, ժամանակը ցույց կտա: Կա՞ դրա անհրաժեշտությունը, միանշանակ կա»։
Հարց – Ո՞րն է Ձեր երազած ընդդիմությունը:
Կարեն Կարապետյան – Ինտելեկտուալ ընդդիմությունը: