▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական հակահայ տականքը «ճանապարհվեց» գեհեն

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

 

 

 

 

 

 

Ժամեր առաջ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկում տեղեկություն տարածվեց, որ մահացել է Ռուսաստանի Իսլամական խորհրդի նախագահ հայատյաց Հեյդար Ջեմալը:

Վստահորեն կարող եմ հայտարարել, որ մոլորակն ազատվեց ևս մի ֆաշիստ-շովինիստից, ով իր հիմնական թեզերն ու գաղափարները ծավալում էր հակահայ դոկտրիններ մշակելով և հայատյացություն քարոզելով: Հենց նա էր այն հիմնական խաղացողներից մեկն, ով կարողանում էր հակահայ ապատեղեկատվություն տարածել ռուսական միջավայրերում (ցավով պետք է նշեմ, բայց հաճախ հաջողություն էր ունենում):

Նա հանրությանը հայտնի էր որպես ՌԴ-ում իսլամական (բավականին ընդգծված նաև ադրբեջանական) կրոնական քաղաքականության հոգևոր հայրերից մեկը: Ակտիվ գործունեություն էր ծավալում նաև ռուսական պետական լրատվականներում:

Վերջում ավելացնեմ` ծայրահեղականությունը քաղաքականության հակաբևեռն է, իսկ նման արմատական պսեվդոփիլիսոփաներն իրենց հակազգային քաղաքականությամբ ավելի են սրում միջազգային հակամարտությունները և դա անում, իրենց ձևակերպմամբ հանուն Ալլահի:

Հ.գ. Նշեմ, որ Հեյդարի հայրը` Ջահիդը եղել է խորհրդային ռեպրեսիաների ակունքներում, ավելին 1937 թվականի դահիճ-կազմակերպիչներից մեկն էր, այնպես, որ այդքան էլ զարմանալի չէ նման դահճից այս արյունարբուի ծնվելու փաստը:

Արմեն Հովասափյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more