▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական առեղծվածային մահը Երևանում. ոստիկանի հարազատները պնդում են, որ մեղավորը բժիշկներն են եղել

 

Shamshyan.com-ը գրում է. Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն:

Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է. «Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել:

Բժիշկները փորձել են օգնել և այս անգամ հակաալերգիկ դեղ ներարկել: Հարազատները նշում էին, որ եթե ալերգիան պատճառը եղած չլիներ, ապա ինչու էին հակաալերգիկ ներարկում:

 

Ցավոք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ե. Կտեյանը մահանում է:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more