armtimes.com-ը գրում է. ՀՀ առողջապահության նախարարի նորանշանակ տեղակալ Սամվել Սարգսյանը, որը առավել հայտնի է որպես առաջին փոխնախարար, որը հեծանիվով է աշխատանքի գնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտի, ունեցվածքի հայտարարագիրը:
Պարզվում է՝ Սամվել Սարգսյանն ունի բազմաբնակարան շենքում երեք բնակարան: Որպես շարժական գույք նա հայտարարագրել է Volkswagen Polo 1.6 տեսակ ավտոմեքենա, որը հայտնի է որպես քիչ ծախս պահանջող մեքենա: Այսինքն՝ Volkswagen Polo 1.6-ով 100 կիլոմետր ճանապարհ անցնելու համար անհրաժեշտ է առավելագույնը 4-ից 6 լիտր բենզին:
Առողջապահության փոխնախարարն այդ պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ (հոկտեմբերի 24-ը) ունեցել է 4.5 միլիոն դրամ եւ 125 հազար ԱՄՆ դոլար:
Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում