▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի լեզվաբանի ամուսնուն սպանել են խմիչքի և թմրանյութի ազդեցության տակ. նոր բացահայտումներ

Armtimes.com-ը գրում է. Հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալները դեպքի պահին եղել են խմիչքի եւ թմրանյութի ազդեցության տակ:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը: Կայքիի ճշտող հարցին, թե դա փորձաքննությամբ ապացուցվե՞լ է, Պետրոսյանը դրական պատասխան տվեց: Ավելին՝ ըստ Պետրոսյանի՝ նրանք ոչ միայն այդ պահին են եղել թմրանյութերի ազդեցության տակ: Դատարանի որոշմամբ՝ գաղտնալսվել են մեղադրյալների հեռախոսազրույցները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք պարբերաբար թմրանյութեր են օգտագործում: Այդ փաստով առանձին գործ է հարուցվել` ՀՀ ՔՕ 266-րդ հոդվածի 1-ին մասի` թմրանյութերի ապօրինի իրացման հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է:

Ասուլիսի մյուս բանախոս Փառանձեմ Մեյթիխանյանն էլ, իր հերթին, հավելեց. «Գաղտնալսումներով պարզվել է, որ նրանք շարունակում են անգամ բերդում թմրանյութեր օգտագործել: Ես գաղտնալսումներից լսել եմ, որ նրանց համար թմրանյութի պահանջարկի բավարարումն ավելի կարեւոր է, քան որեւէ զղջման խոսք ասելը»,- ասաց սպանվածի կինը՝ հավելելով, որ գաղտնալսումներին ծանոթանալուց հետո ինքը միայն խղճում է այդ երիտասարդների հարազատներին:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more