Հայտնի է դարձել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ կապված դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքները:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` անվտանգության տեսախցիկների տեսագրություններից պարզ է դարձել, որ Անկարայի ոստիկանության աշխատակից 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշը ռուս դեսպանի վրա կրակել է 11 անգամ:
Ըստ փորձաքննության նախնական եզրակացության փամփուշտներից 9-նն է դիպել դեսպանին: Նշվում է, որ Ալթընթաշը նախօրոք զեկուցագիր էր գրել` խնդրելով իրեն մեկ օրով ազատել ծառայողական պարտականություններից:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է նաև, որ արդեն Անկարա է ժամանել ռուս մասնագետներից կազմված 18 հոգանոց խումբը, որը պետք է թուրք գործընկերների հետ միասին իրականացնի դեսպանի սպանության գործի հետաքննությունը:
Աղբյուր` Ermenihaber