armtimes.com-ը գրում է. ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ասել էր, որ Հայաստան բենզին ներկրողների ցանկում հոկտեմբեր ամսից ավելացել է եւս մեկը: Այս կազմակերպությունը «Մաքս պետրոլ» ՓԲԸ-ն է: «Ես մշտապես ասել եմ, որ բենզինի ոլորտը գտնվում է մեր ուշադրության ներքո: Այո, վերջին մի քանի տարիներին այնտեղ երկու խոշոր ներմուծողներ են եղել, հոկտեմբերից նոր ընկերություն է հայտնվել՝ «Մաքս պետրոլը» որը սկսել է Ռուսաստանից ու Ռումինիայից մեծ քանակությամբ բենզին ներկրել, ինչը փաստում է այն մասին, որ շուկայում խոչընդոտներ չկան»,- ասել էր Արտակ Շաբոյանը:
Հասկանալու համար, թե ի՞նչ կազմակերպություն է «Մաքս պետրոլ»-ը նախ փորձեցինք համացանցի բաց աղբյուրներից օգտվել: Բացի մեր հրապարակումից ուրիշ որեւէ կայքում «Մաքս պետրոլ» անվանումը չհանդիպեցինք: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում այս կազմակերպությունը գրանցվել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, այն նույն օրը, երբ հրաժարական տվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հայտնի դարձավ, որ նոր կառավարությունը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը:
«Մաքս պետրոլ»-ի միակ հիմնադիրը Պատրիկ Աճեմյանն է, որն իր աշխատանքային ուղին սկսել է «Հերմես» ՓԲԸ-ից՝ աշխատելով որպես ֆինանսական գծով տնօրեն (2002 թ.): 2002 թվականից առ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսական» ֆակուլտետի «Ֆինանսներ» ամբիոնի ասիստենտ է: 2004-2005 թվականներին էլ աշխատել է ՀԷՑ-ում:
Շարունակությունը՝ սկզնաղբյուր կայքում