Երեկ և այսօր Գյումրիում մասնակցում էի Ջեբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը: Ալեքսանի հայրիկին՝ Գևորգ Առաքելյանին հադիպել էի Ջեբրայիլում, որտեղ նա սպասում էր ռազմի դաշտ մեկնած և չվերադարձած որդուն… Իմ կյանքի ամենածանր հարցազրույցներից մեկն էր: Առաջնագծում հանդիպելուց հետո դարձել էինք միմյանց հարազատ մարդիկ ու մշտական կապի մեջ էինք: Երկու օր առաջ Ալեքսանի դին վերադարձրեցին հայկական կողմին. Փոխգնդապետի մարմինը հանձնելու դիմաց հակառակորդը անդրբեջանցի 18 զինվորների դիակներ էր պահանջել, քանի որ Ալեքսանը զոհվածներից կոչումով ամենաբարձրն էր:
Հայրը որդուն ճանաչել էր ձեռքի վերքից… Նրա հետ շփման գծում հակառակորդի դեմ կռիվ տվող ընկերների դիերը հակառակորդը վերադարձրել է դաժանորեն խոշտանգած, մասնատած և պարկերում լցրած…
Լրագրողական գործունեության ընթացքում պատմություններ են լինում, որոնք դառնում են քո կյանքի մի մասը, որ նույնքան ցավ է պատճառում, որքան հարազատներիդ դեպքում կցավեր: Անասելի ցավալի է տեսնել մորը, որը կորցրած որդուն է կանչում… Տեսնել երիտասարդ կնոջը, որը լացը խեղդելով խնդրում է գոնե մի պահ բացել աճյունը, որպեսզի հպվի-հրաժեշտ տա սիրելի ամուսնուն… Պապիկին, որ թոռնիկին է ճանապարհում…
Ալեքսան Առաքելյանի ընտանիքը Գյումրիում տուն չունի, ծնողների տանը պայմաններ չկան: Մեկ ամիս առաջ Ալեքսանը դիմել էր ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ գոնե մի փոքրիկ տուն տրամադրել՝ անչափահաս երկու երեխաների հետ իր հայրենի քաղաքում գլուխը բարձին դնելու համար: Հուսանք առաջիկայում այդ խնդրին ընթացք կտրվի և հերոսի ընտանիքը անտուն չի մնա:
Ի դեպ, ցավալի էր, որ այսօր գոնե թաղման արարողությանը (որին ներկա էր ողջ Գյումրին) Հայաստանի պետական գերատեսչություններից՝ Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը ներկա չէր: Այնինչ, ընդամենը 120 կմ է՝ Երևանից Գյումրի:
Հայրը փոխգնդապետ որդուն ճանաչել էր ձեռքի վերքից…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more