▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի և թուրքերի միջև եղած թշնամանքը միայն Արցախի պատկանելության հետ չէ կապված

Երկու թյուր կարծիք կա մեզանում`1) Եթե Արցախի հարցը լուծվի, կտիրի կատարյալ խաղաղություն: 2) Կարող է պատերազմ սկսել: Փորձեմ կարծիքս արտահայտել. 1) Հայերի և թուրքերի, այդ թվում և ազիկստանի, միջև եղած թշնամանքը միայն Արցախի պատկանելության հետ չէ կապված. արմատները շատ խորն են և հին: Իրավիճակն այսպիսին է. թուրքը քոչվոր և անհայրենիք էր, նրան կենսական անհրաժեշտ էր խլել մի տարածք, որի վրա կկերտեր իր ապագան: Տարբեր ազգերի հայրենիքների շարքում, նրանք աչք էին տնկել նաև մեր հայրենիքի վրա: Փաստացի նրանք դարերի ընթացքում կարողացել են զավթել մեր հայրենիքի մեծ մասը և երկու թուրքական պետություն են հիմնել: Չնայած այս ամենին թուրքերի ախորժակը մեծ է . նրանք Հայաստանի տարածքում եղած երկու հայկական պետությունները նույնպես ցանկանում են վերացնել, զավթել և ստեղծել իրենց երազանքի մեծ թուրանը: Այսպիսով Արցախը եղավ սկիզբը`թուրանի երազանքի տապալման, Հայաստանի փուլային ազատագրման: Այստեղից կարելի է ենթադրել, որ խաղաղություն վերջնական կհաստատվի, երբ ադրբեջանական կողմը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ դադարի գոյություն ունենալ: 2) Պատերազմը չի կարող սկսվել, որովհետև այն չի ավարտվել. 1994 ին ընդամենը զինադադար է կնքվել, որը պարբերաբար տարբեր դրսևորումներով խախտվել է; Մարդիկ պատերազմ ասելով հասկանում են, երբ երկրի նախագահը ուղիղ եթերում հայտարարում է, որ այսինչ պետությանը պատերազմ է է հայտարարվում: Այդպես հիմնականում ֆիլմերում է լինում:1989 ից ցայսօր ազիկստանը մեզ պատերազմ չի հայտարարել, բայց մենք պատերազմի մեջ ենք : Այո այսքան տարի մեր երկրում չի եղել ռազմական դրություն, մոբիլիզացիա, պատերազմական ժամանակներին հատուկ օրենքներ, լայնամասշտաբ գրոհներ մեկ մեկու վրա, բայց մենք չ հայտարարված և չավարտված պատերազմի մեջ ենք : Գերմանիան նույնպես պատերազմ չէր հայտարարել ԽՍՀՄ ին: Հ. Գ. Հաղթել ենք թուրք ադրբեջանցուն պատերազմի բոլոր դրսևորումներով ,չնայած, որ այն հայտարարված չէ:
Տիգրան Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more