Հայաստանում իշխանությունը հավես չունի ժողովրդի համար մի լավ բան անի, ընդդիմությունը հավես չունի իշխանափոխություն անի
Չինովնիկը հավես չունի ժամը 9-ին աշխատանքի գա, քաղաքացին էլ հավես չունի պահանջի, որ նա գործ անի
ՈՒսանողը հավես չունի սովորելու, դասախոսն էլ հավես չունի սովորեցնելու
Երիտասարդները հավես չունեն աշխատելու, առավոտ քնին արթնանալու
Մատուցողը հավես չունի սպասարկելու, ուղևորը հավես չունի կանգառում իջնելու
Վարորդը հավես չունի դեղին լույսի երկու վայրկյան էլ սպասելու
Լրագրողը հավես չունի ինքնուրույն նյութ գրելու, բիզնեսմենը հավես չունի մի նոր բան մտածելու
Գյուղացին հավես չունի հող մշակելու, գործարանն էլ հավես չունի բերքը մթերելու
Ֆուտբոլիստները հավես չունեն գոլ խփելու, երգիչներն էլ հավես չունեն նորմալ երգելու
Մարդիկ հավես չունեն հյուր գնալու, իրար ժպտալու, իրար օգնելու
Ժողովուրդը հավես չունի բնակչից քաղաքացի դառնալու
Հայաստանը հավես չունի տարածքից պետություն դառնալու
Թող 2017 թվականը լինի Հավեսի տարի
Շնորհավոր Նոր Տարի, Իմ Անհավես Հայաստան