▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի աղքատների 61.5 տոկոսը քաղաքաբնակներ են

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)  տվյալներով՝ 2015թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

2014 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 30.0% էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսային կետով:

2015 թ-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 310 հազար, ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները: 2015 թվականին հարցվածների 15.6%-ն իրեն համարել է աղքատ (ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 29.8%-ի համեմատ):

Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1.9%-ը, ինչը շատ մոտ է մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (2.0%):

Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` աղքատ (ներառյալ ծայրահեղ աղ 2008-2015 թթ. աղքատության մակարդակի բարձրացումը քաղաքային և գյուղական բնակավայրերում կազմում է, համապատասխանաբար, 1.8 և 2.9 տոկոսային կետ:

Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25.0%) և 1.4 անգամ ավելի ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: 2008 թ. համեմատ՝ 2015 թ.-ին աղքատության աճը Երևանում կազմել է 4.9 տոկոսային կետ, իսկ Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում, աղքատության մակարդակը, մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ 1.4 տոկոսային կետով իջել է 2008-2015թթ. ժամանակահատվածում:

Հայաստանի բոլոր աղքատների 61.5 տոկոսը քաղաքաբնակներ են: Գործազրկության մակարդակը1 2016թ. ապրիլ-հունիսին (II եռամսյակ) կազմել է 18.4 %, ընդ որում կանանցը` 21.1%, տղամարդկանցը` 16.0 %: 2016թ. հունվար-սեպտեմբերին 2015թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 7.9%-ով նվազել են գրանց- ված ամուսնության դեպքերը և կազմել 12 088, իսկ ամուսնության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.4 պրոմիլային կետով և կազմել 5.4‰:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more