▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նախապես ասեմ, որ ո՛չ արևմտամետ եմ, ո՛չ էլ հյուսիսամետ...ՀԱՅԱՄԵՏ եմ...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ արված մեկնաբանությունը որոշ մարդկանց մոտ մեծ ցնծություն է առաջացրել...

Զարմանում եմ, թե ինչի՞ վրա են ուրախացել...ՀԱՊԿ-ն նախազգուշացրել, թե սպառնացել է Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ կազմակերպված դիվերսիաների հետևանքները շատ ծանր են լինելու Բաքվի համար...Սա ընդամենը մի անատամ ու ոչինչ չասող հայտարաություն է, որն Ադրբեջանը  «լսում» է որերրորդ անգամ և արդեն ունի ՀԱՊԿ-ի դեմ իմունիտետ...

Ռազմա-քաղաքական խմբավորումը ՆԱՏՕ-ն է, որն անցյալ տարվա նոյեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ժամանակ շատ խիստ հայտարարությամբ հանդես եկավ և սպառնաց Մոսկվային չափը չանցնել Թուրքիայի հետ հարաբերություններում...Հենց դա զսպեց ՌԴ նախագահ Պուտինին...Սա՛ է ռազմավարական գործընկերությունը, սա՛ է համագործակցությունը...ՆԱՏՕ-ն հզոր է նրանով, որ Թուրքիային ատող Հունաստանը, թուրքերին չսիրող շատ եվրոպական երկրներ ամեն ինչ կողքի դրած կանգնեցին Անկարայի կողքին, երբ վերջինսիս սպառնում էր «ռուսական արջը»...

Իսկ ի՞նչ ունենք մենք...Ինչ-որ գործընկերների՝ ի դեմս Բելառուսի և Ղազախստանի, որոնք արդեն չեն էլ թաքցնում իրենց հակահայ քաղաքականությունը, արդեն երկրորդ անգամ թույլ չեն տալիս, որ ՀՀ ներկայացուցիչը ստանձնի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը...Որերորդ անգամ են Ադրբեջանի դիվերսիոն խմբերը խախտում հայ-ադրբեջանական սահմանը, որն ի դեպ ստանձնել է պաշտպանել ՀԱՊԿ-ն ու «ձայն բարբառո հանապատի»...

Բացի անիմաստ և խոսքից գործի չանցնող հայտարարություններից այն կողմ ՀԱՊԿ-ն բան չի անում...Ի՞սկ որտեղ է Ռուսաստանը, որի նախագահ Դ.Մեդվեդևը 2010 թ. օգոստոսին Հայաստան այցելության ժամանակ ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին, որի կետերից մեկի համաձայն ՌԴ-ն ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ է պաշտպանել ոչ միայն Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի, այլև Ադրբեջանի և Վրաստանի հետ...Հետաքրքիր է, թե ինչու՞ չի պաշտպանում...Թե՞ ռուսների համար Տավուշի մարզը ՀՀ տարածք չէ...
ՀԱՊԿ-ն չի կատարում իր ՍՏԱՆՁՆԱԾ պարտականությունները ՀՀ-ի նկատմամբ, որը Երևանը պետք է օգտագործի և դուրս գա այդ կազմակերպությունից, որին ազերիները հեգնանքով «Պուտինյան ՆԱՏՕ» են անվանում...

Իսկ այդ կազմակերպության «կնքահորն» էլ պետք է բացատրել, որ Հայաստանը ոչինչ չունի անելու այդ փուչիկ և իրենից ոչինչ չներկայացնող կազմակերպության մեջ, որն անհետևանք հայտարարություններից բացի ուրիշ ոչնչի ընդունակ չէ...Իսկ մենք կարող ենք հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում կարգավորել մեր հարաբերությունները,որոնցում բավական խնդիրներ են կուտակվել...Իսկ այդ խնդիրներից մեկը հենց հայ-ադրբեջանական սահմանի պահպանության հարցն է, որի վերաբերյալ ՌԴ-ն պարտականություններ ունի ՀՀ-ի հանդեպ...

Հ.Գ.Մոսկվայում շատ զարմացած են այն հանգամանքից, որ վերջին շրջանում հակառուսական տրամադրությունները Հայաստանում բավական աճել են...Այդ ամենում ռուսները մեղադրում են գրանտակեր ՀԿ-ներին, որոնք հովանավորվում են Արևմուտքից...Սակայն ամենամեծ հակառուսական տրամադրությունները Հայաստանում սերմանում են հենց նույն ռուսները...Վառ օրինակը՝ՀԱՊԿ-ն է՝ազերիների ասած «Պուտինյան ՆԱՏՕ»-ն, որի պատվի հետ հենց նույն ադրբեջանցիներն են ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ խաղում՝ հայերիս մոտ սերմանելով թերհավատություն և զզվանք մի կազմակերպության հանդեպ,որի անդամ է ՀՀ-ն և որի գործունեությունը ավելի շատ հակահայկական է...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more