Համաշխարհային տնտեսական ֆորումը (World Economic Forum – WEF) իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են բոլոր այն երկրները, որոնք արտագաղթի պատճառով կորցրել են իրենց բնակչության 20%-ից ավելին։ Այդ երկրների ցանկում նշվում է նաև Հայաստանը, և ըստ տեսանյութի՝ արտագաղթի պատճառով Հայաստանը կորցրել է բնակչության 25%-ից ավելիին։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Բոսնիա և Հերցեգովինայում՝ 30%։
Տեսանյութում չի նշվում, թե այս թվերը որ ժամանակահատվածին են վերաբերում։