Բազմիցս առիթ ունենում եմ շփվել բուհերի և դպրոցների հետ որոշակի հարցեր, ինչպես նաև խնդիրներ ունեցող ծնողների հետ: Իմ ընկալմամբ՝ ընդհանուր իրավիճակն այնպիսին է. հայ ծնողները, առավել ևս տատիկներ ու պապիկները խորապես վստահ են, որ իրենց երեխան ՏԱՂԱՆԴ է, որ իրենց երեխան ՍՈՒՐԲ է և դպրոցն ու բուհը մեղավոր են ցանկացած պարագայում:
Մենք երեխայապաշտ ազգ ենք և դա վաղուց է հայտնի, բայց մենք պետք է կարողանանք որոշակի իրավիճակներում մեր երեխաներին ընդունել որպես ԳՈՆԵ տաղանդավոր, մյուս տաղանդավորների մեջ, չեմ ասում սովորական երեխա, որ իրականությունն է 99 % դեպքեում, այլ գոնե որ նրանց երեխան եզակի չէ ու շատ հաճախ խաբում է հենց ծնողներին ու իր ընտանիքին:
Հարցի մյուս կողմն էլ այն է, որ երբ հայ ծնողները մանկուց իրենց երեխաներին պարուրում են ՏԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅԱՆ բարդույթով, ապա երեխան լուրջ խնդիրներ է ունենում հասարակության ներսում, համարելով որ ինքը եզակի է: