« ԺՈՂՈՎՐԴԻՑ-ԺՈՂՈՎՐԴՈՎ-ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ » ահա ազատ աշխարհի զարգացման և հզորացման գլխավոր կարգախոսը: Ժողովրդից ծնված առաջնորդները ժողովրդի աջակցությամբ ստեղծել և կառուցել են իրենց ժամանակակից հզոր երկրները: Մերն այս հարցում չի կարող ուրիշ լինել, միայն ժողովրդով է հնարավոր տապալել բռնապետությունը Հայաստանում և այլ երկիր կառուցել: Իսկ ժողովրդի հավատը վերականգնելու, նրան համախմբելու մեր միակ զենքը այս պահին ֆեյսբուքն է, մնացած ծակ ու ծուկերը փակ են, զմռսված: Բոլոր նրանք, ովքեր տեսնելով երկրի կործանումը ֆեյսբուքը չեն օգտագործում իրար դիմելու, ժողովրդին համախմբելու և պայքարի դուրս գալու կոչերով, զբաղված են ժամավաճառությամբ և ինքնախաբեությամբ: Թողե՛ք ձեր ստեղծագործական ինքնագործունեությունը, բանտում նստածը միայն ազատության մասին պետք է մտածի: Ամեն մի կորցրած օրը ավելացնում է մեր կորուստները: Միևնույնն է մենք դատապարտված են դրան, գիտակից մարդիկ սա պետք է անեն սեփական ինքնագիտակցության շնորհիվ, անգիտակիցներին՝ վրահաս սովը կստիպի դրան գնալու: Նա, ով սրանից զատ ուրիշ բաներով է զբաղված, թող օրվա մեջ գոնե մեկ անգամ մտածի, թե ի՞նչ է անում, ինչո՞վ է զբաղված ժանտախտի ժամին:
Հ.Գ. Եթե ժողովուրդն ինքնաբուխ ոտքի չելնի, իրենք են նոր խարդավանքներով «շարժում» սկսելու: Նոր ներկայացման «համատեղ» փորձերն արվում են արդեն, տնտղում են ժողովրդի տրամադրությունը, սակայն մեջները վախ կա, առնետները վատ բանի հոտ են առնում...