Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ո ւ մ ե մ.
Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Asekose.am-ին հայտնի էր դարձել, որ Հարություն Հարությունյանը կստանձնի Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: