Հարձակվել են ՀԽ-ին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկի վրա
Երեկ երեկոյան հարձակվել են Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկի՝ Սյուզի Գևրոգյանի վրա: Այս մասին ասված է ՀԽ տարածած հաղորդագրության մեջ:
«Սյուզի Գևորգյանը բնակվում է ՌԴ Կրասնոդարի երկրամասում: Նա Հիմնադիր խորհրդարանին աջակցելու նպատակով Հայաստան եկած երիտասարդներից մեկն է:
Վերջին օրերի ընթացքում Սյուզի Գևորգյանը զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով։ Այդ ընթացքում ոստիկանները մշտապես հետևել են Սյուզի Գևորգյանին և պարբերաբար փորձել են խոչընդոտել նրան:
Տուն վերադառնալիս Սյուզի Գևորգյանի վրա հարձակվել են երկու երիտասարդ տղամարդիկ, հարվածներ են հասցրել նրան, սպառնացել են, այնուհետև դիմել են փախուստի»,-նշվում է հաղորդագրությունում: