hraparak.am-ը գրում է, որ Ադիբեկյանի՝ լրագրողներին արված հայտարարությունը ոչ թե մտորելու, այլ կոնկրետ գործողություն իրականացնելու տեղիք է տալիս. «Հոսանքի թանկացումն անխուսափելի է, սակայն դա պետք է արվի «փափուկ միջոցներով»:
Ակամայից հիշեցի Հրանուշ Հակոբյանի 100 փափուկ բարձերի ծրագիրը. «Այսօր մենք անգլուխ մնացած բարձերի մի ծրագիր սկսեցինք, որոնք և կորստի բարձեր են և ապագայի բարձեր»։
Մի՞թե նույնը չէ. հանրությունը գլուխ, իշխանություն չունի և Սփյուռքի նախարարը դեռևս ամիսներ առաջ առաջարկել է ստեղծել «անգլուխ մնացած բարձերի մի ծրագիր»: 100 փափուկ բարձ: Հանրությանը պետք է «ղազի պես փիդռել , ու 100 փափուկ բարձ պատրաստել, դնել իշխանության գլխի տակ: Սա ավելի ռեալ ծրագիր է, որովհետև «մեր իշխանությանը հանգիստ նինջ է պետք»: Խաղաղ ու հավիտենական:
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: