Աշխատանքային այցով Գյումրիում էր հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ներկայացրել է Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանին:
Հանրապետության դատախազը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է` կարևորում է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն անմիջապես հենց գլխավոր դատախազից լսեն այն պահանջները, որոնք այսուհետ կվերաբերեն իրենց աշխատանքին:
Լրագրողներն Արթուր Դավթյանից մի քանի հարցի պատասխան են ստացել, որից հետո կայացել է փակ խորհրդակցություն:
Նյութի աղբյուր՝ Ցայգ