▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի դիվերսիայի արդյունքում վիրավորված զինծառայողին տեղափոխում են Երևան

galatv.am-ը գրում է. Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին  հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

 

Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որի  հերթապահ բժշկուհին փոխանցեց, որ Վոլոդյա Հարությունյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով: Վոլոդյան վիրավորում ստացել է երիկամի շրջանում. «Հարությունյան Վալոդյան գալիս է Երևան, երիկամի պրոբլեմ ունի, բերում են, մենք համապատասխան գործիքներ չունենք, այդ իսկ պատճառով  ուղղաթիռով տեղափոխեցին Երևան՝Մուրացան հոսպիտալ, այստեղ նախնական բուժում ստացել է, մնացած բուժումը կստանա Երևանում»,-ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժշկուհին:

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more