▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում «Mercedes»-ի վարորդը երթևեկում է առանց ամրակապվելու, երեխան՝ գրկին

Այսօր՝ օգոստոսի 17-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, «Mercedes»-ը վարում էր առանց ամրակապվելու, գրկին էլ՝ երեխա: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ «Զարմանալի է, որ Իսակովի պողոտայում ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները չեն նկատել օրինախախտ վարորդի վտանգավոր «օյինբազությունը»»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more