▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում`Վարդան Ղուկասյանին պատկանող այգում, դանակահարվել է 20-ամյա երիտասարդ

Armtimes.com-ը գրում է. Դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 01:00-ի սահամաններում, Գյումրիում 20-ամյա երիտասարդի են դանակահարել:

Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Գորկու անվան կենտրոնական այգում: Հիշեցնենք, այս այգին համայնքապատկան չէ եւ որոշ տեղեկությունների համաձայն` սեփականատերը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:

Դանակահարվել է 1995 թվականին ծնված, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ Աշոտ Վ.-ն:  Կայքի տեղեկություններով՝ 20-ամյա Աշոտը եւ ընկերները վիճաբանել են այլ տղաների հետ: Վեճի ընթացքում Աշոտը ստացել է մարմնական վնասվածքներ:

Տուժող՝ Աշոտ Վ.-ի քեռին եւ ընկերները, քաղաքացիական մեքենայով նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դանակահարված Աշոտ Վ.-ի մոտ ախտորոշվել է աջ ազդրի վերին շրջանի կտրած-ծակած վերքեր, աջ ձեռքի մատների կտրված վերքեր, ջլերի վնասումներ եւ դեմքի շրջանի սալջարդ վերքեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more