▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում քաղաքացի է ցրտահարվել.Հնարավոր է` անդամահատեն որոշ վերջույթներ

Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզում ցրտահարության դեպք է արձանագրվել: Շիրակի մարզի Գուսաննա գյուղի բնակիչ Վաղինակ Սարգսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից մինչեւ ուշ գիշեր մնացել է ձների մեջ ընկած: Նրան պատահական հարեւաններն են նկատել: Գիշերը՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 01:30-ին Վաղինակ Սարգսյանը շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Գյումրու բժշկական կենտրոնից Armtimes.com-ին տեղեկացրեցին, որ իրենց մոտ է հոսպիտալացվել 1968 թվականին ծնված քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է վերին եւ ստորին վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի ցրտահարություն: 99 տոկոսով հավանական է գանգրենայի վտանգ: Հնարավոր է անդամահատեն որոշ վերջույթներ: Վաղինակ Սարգսյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Փորձել է բացել տան դուռը, բայց չի կարողացել: Մերկասառույցի պատճառով՝սայթաքել է, ընկել եւ քնել ձների մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more