«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը
Այսօր՝ 2015 թ. նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում, Գյումրիում հափշտակել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի՝ «Ո՛չ հանցավոր ռեժիմին՝ Ո՛չ նոր սահմանադրությանը բովանդակությամբ քարոզչական պաստառը, որը փակցված է եղել Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատին:
«Ընդդիմության միասնական շտաբ»- ը հիմնավոր կասկածներ ունի, որ այս արարքը ռեժիմի հերթական հանցագործությունն է, որի նպատակն է խափանել իրեն և իր հեղինակած նոր սահմանադրությունը մեր ժողքարոզչությունը, ինչպես նաև որոշակիորեն խոչընդոտել այսօր՝ նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Գյումրիի Թատերական հրապարակում գյումրեցիների հետ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնած քարոզչական հանդիպման անցկացմանը: