Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման
Նախօրեին մեկնարկեց ԱԺ վերջին քառօրյան, վերջին, քանի որ հինգերորդ գումարման տասներորդ նստաշրջանն իր աշխատանքները գրեթե ավարտել է. (եթե չհաշվենք, որ փետրվարին կլինի մեկ քառօրյա, կամ ուղղակի քվորում չապահովվելու պատճառով չի լինի, և ապրիլին կձևավորվի նոր պառլամենտ): Երեկ պառլամենտում պատգամավորներից մեկը փորձում էր խորհրդարանի օրակարգում ընդգրկել լյուստրացիայի մասին օրինագիծ, որին սակայն գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել:
«Լյուստրացիա» հասկացությանը որպես կանոն, քաղաքական ցենզուրայի ձև է, որով սահմանափակվում է որոշակի անձանց մասնագիտական գործունեություն ծավալելու սահմանները: Ըստ միջազգային փորձի՝ «լյուստրացիան» նկարագրվում է որպես օրենսդրական ակտերի ընդունման համալիր, որով «մաքրվում է» պետական ապարատը և այլ հասարակական կարևոր ինստիտուտներն (ԶԼՄ-ներ որոշ դեպքերում նաև եկեղեցի) այն անձանցից, ովքեր գաղտնի համագործակցել են հատուկ ծառայությունների հետ:
Կոմունիստական ռեժիմի տապալումից հետո, բնականաբար, այդ էլիտայի մի մասը շարունակել է մնալ վերնախավում: Քաղաքական փոփոխությունները փոխում են քաղաքական առաջին, երևացող դեմքերին, սակայն երկրորդ և երրորդ էշելոնը շարունակում է մնալ գործունակ. դերասաններ, նկարիչներ, գրողներ, գիտնականներ, դիվանագետներ, արդյունաբերողներ, քաղաքական գործիչներ:
Նոր հասարակարգը միշտ էլ հիմնված է լինում հին հասարակարգի վրա: Բայց հենց այս կետում հարց է առաջանում. մի՞թե հնարավոր է նոր հասարակարգ կառուցել հենվելով դանոսչիկների` ուրիշի կնոջը տիրանալու համար ամուսնուն գուլագ ուղարկածների, կարիերայի համար ընկերոջը զրպարտածների, խանդից ելնելով գրչակցին կառափնարան տարածների վրա:
Ցանկացած առողջ հասարակություն այս հարցին կպատասխանի միանշանակ` ոչ: Լյուստրացիոն գործողության ընկալումը ոչ միայն դանոսչիկներին, դահիճներին բացահայտելն ու նրանց պետական, հասարակական կյանքից հեռու պահելն է, այլև Կոմունիստական ռեժիմի տարիներին անբասիր մնացածներին մաքրելը հանցագործ համակարգի պատասխանատվության բեռից: Այս գործելակերպը նաև արտաքին անվտանգության խնդիր է լուծում: ԿԳԲ-ի գործակալները խոցելի են օտարերկրյա հատուկ ծառայությունների համար: Փլուզման տարիներին ԿԳԲ-ի գործակալների մասին տեղեկատվությունը ցաքուցրիվ է եղել աշխարհով մեկ:
Ոչ մի երկրում նման ջատագովությամբ չեն փորձում բացահայտել ԿԸՀ-ի կամ «Մոսադի» գործակալներին: Երկրի առջև ավելի լուրջ ու համակարգային խնդիրներ են ծառացած, որոնք պահանջում են հիմնարար ու ամբողջական լուծումներ: