▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարո Փայլանն իրական հերոս է. Սերժ Թանկյան

Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը բարձր է գնահատել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայտարարությունը, երբ նա Թուրքիայի խորհրդարանում իր ելույթում հիշատակել է Հայոց ցեղասպանության մասին:

Այս առիթով Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այնպիսի նշանավոր օր, ինչպիսին այսօր է, նշելով Մարտին Լյութեր Քինգի օրը, ինչպես նաեւ այն ամենը, ինչի համար նա պայքարում էր, Էրդողանի կառավարությունը վռնդում է պատգամավորին՝ Ցեղասպանության մասին հիշատակելու համար: Կարո Փայլանն իսկական հերոս է, որովհետեւ բավական հեշտ է ճշմարտությունն ասել մի հասարակության մեջ, որտեղ դա չունի հետեւանքներ, եւ շատ վտանգավոր է խոսել այնտեղ, որտեղ դա ունի հետեւանքներ:  Ես բացառիկ պատիվ եմ ունեցել հանդիպել նրան նախորդ տարի: Մենք քեզ հետ ենք, Կարո»,-գրել է Թանկյանը:

Հիշեցնենք, որ Փայլանն իր խոսքում  մասնավորապես նշել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել»:«Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հորս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»,- ասել է Փայլանը:

Հավելենք, որ Ցեղասպանություն բառի համար Գարո Փայլանի դեմ դատական հայց է ներկայացվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more