▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարո Փայլանը միայնակ ավելի հսկայածավալ հայանպաստ գործ է անում, քան հայ առաքելական եկեղեցին Թուրքիայում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:  

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կարողանում է հզոր ազդեցություն ունենալ խորհրդարանում : Նա քրդական հարցին զուգահեռ ուղղակիորնեն և անուղղակիորեն խորհրդարան է տանում նաև հայկական հարցը :Հունվարի վեցին խորհրդարանի ամբիոնից նրա հայերեն արտասանած (Քրիստոս ծնվավ և հայտնվեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս) շնորհավորանքը Սուրբ Ծնունդի կապակցությամբ մեծ իրարանցում է ստեղծել հատկապես Էրդողանի ազգայնական թևի մոտ : Անշուշտ Գարո Փայլանը միայնակ ավելի հսկայածավալ հայանպաստ գործ է անում, քան հայ առաքելական եկեղցին Թուրքիայում : Ես ՝ քաջատեղյակ լինելով Էրդողանի վարչակազմի վարած քաղաքականությանը, այժմ անհանգստություն ունեմ հայազգի պատգամավորի համար : Գարո Փայլանը հենց հայտնվում է խորհրդարանում ամբիոնի մոտ, իշխող ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի պատգամավորները սկսում են վիրավորական ռեպլիկներ բաց թողել նրա հասցեին, որին հայազգի պատգամավորը պատասխանում է ավելի թունդ վիրավորանքով : Հուսով եմ, որ Գարո Փայլանին չի սպասվի Հրանտ Դինքի կամ իր կուսակցապետերի ճակատագիրը

Կարեն Հովհաննիսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more