1in.am-ը գրում է. 2009 թվականի մայիսին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ մեղադրվող Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի (Շտիրլից) որդին՝ ՀՀ Մաքսային կոմիտեի նախկին աշխատակից Ռոբերտ Երիցյանը, «Ժամանակ»-ի տեղեկություններով, ներկայումս Եվրոպայում է, և չի բացառվում, որ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո փորձի 7 տարի առաջ մտածածն ավարտին հասցնել արտերկրում, քանի որ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններն այլևս վավեր չեն։
Ապացույցների ի հայտ գալուց հետո Արաբկիրի նորընտիր թաղապետ Ալբերտ Երիցյանը հրաժարվեց պաշտոնից, իսկ նրա որդին մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։
Նյութը`սկզբնաղբյուր կայքում